Այն, որ մի ամբողջ թաղամասի խաբեության միջոցով կարող են 25 օր ջրազրկել, քանդման աշխատանքները կատարելուց հետո հեռանալ և առանց պատասխանատվության զգացումի այդ բնակիչներին թողնել նման տհաճ իրավիճակում՝ մեր երկրում, կարծես թե, օրինաչափություն է դարձել:
Թեղուտի և այլ հանքավայրերի շահգործման վտանգներն արքայազն Չարլզին ամենևին չեն հուզել կամ անհանգստացրել։ Ավելին՝ հակառակ ազդեցություն են ունեցել։
Հոկտեմբերի 8-ին «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում գործով 3 ամբաստանյալները հանդես եկան անակնկալ հայտարարություններով:
Հաջորդ քայլը կարող է լինել այն, որ հաջորդ ընտրություններին նրանք կմտնեն ՀՀԿ համասնական ցուցակ, իհարկե` որպես ՀՅԴ անդամներ: Մինչև հիմա այդպես են վարվել բոլոր նրանք, ովքեր իշխանությունը դրսից փոխելու անհաջող փորձեր են արել և համոզվելով դրա անհնարինության մեջ` մտել են իշխանության մեջ՝ այն ներսից փոխելու համար:
Ինչպես ազատվել Զարուհի Փոստանջյանից, որ աղմուկը հնարավորինս քիչ լինի. հենց այս խնդիրն է առաջիկայում փորձելու լուծել խորհրդարանի ղեկավարությունը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել. քառօրյա նիստերի փոխարեն` անցկացնել եռօրյա նիստեր, ինչպես նախկինում: Ըստ նրա` հինգշաբթի օրը խորհրդարանական աշխատանք, որպես այդպիսին, չի լինում, որովհետև մեծ թվով պատգամավորներ բացակայում են նիստից:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) կազմում գտնվող Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը մշակել է Ֆոտոլյումինաֆորներ` երկարատև հետլուսարձակմամբ:
Տանձենի սովորականի պտուղը պարունակում է ճարպեր (120 մգ` 100 գ հումքի մեջ), որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին։
Այս քանակի շքեղ մեքենաներ, որոնք առկա են Հայաստանում, Հայդերբերգում հազվադեպ կարելի է տեսնել: Գերմանացիները թանկ մեքենաներ գնելու նպատակ չեն դնում իրենց առաջ: Ամենահարուստները կարող է թանկ մեքենաների կոլեկցիա նույնիսկ ունենան, բայց միջին միլիոնատերը՝ ոչ: Էնտեղի մեծահարուստներն իրենց գումարները ծախսում են ճանապարհորդությունների, նկարներ գնելու վրա:
Երբ տղամարդը լաց է լինում, ուրեմն տեղի է ունեցել անդառնալի մի բան: Այդ կանայք են, որ լաց լինելում վարպետացած են այնքան, որ գիտեն անգամ` ինչպես լաց լինել, որ հանկարծ ճակատը շատ չկնճռոտվի, ինչպես լացի մեջ չկորցնեն հմայքը:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց, որ Հայաստանն այժմ էլ ցանկանում է նոյեմբերին Վիլնյուսում մասնակցել Արևելյան գործընկերության գագաթաժողովին և այնտեղ Եվրոպական միության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն` փոփոխված տարբերակով:
Փաստորեն, պետբյուջեից աշխատավարձ ստացող քաղաքացիներն առաջինն են վճարում Մաքսային միությանն անդամակցելու դիմաց՝ առայժմ իրենց աշխատավարձերի խոստացված, բայց իրականություն չդարձած բարձրացման չափով:
«Հարսնաքարի» գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է գործով 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարի ազատազրկման: Ինչպես հայտնի է, ռեստորանային համալիրի աշխատակիցները մեղադրվում են ռազմական բժիշկ Վահե Ավետյանին և նրա ընկերներին` Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու մեջ:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի կայացրած երեք որոշումները:
Մեր տեղեկություններով` ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում Զարուհի Փոստանջյանին կփոխարինի ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: Ի սկզբանե որոշված էր, որ Մհեր Շահգելդյանը ռոտացիոն կարգով 2014թ. հունվարի 1-ից փոխարինելու էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:
Այսօր քաղծառայողի բազային աշխատավարձը 40 հազար դրամ է. եթե դուք չունեք աշխատանքային ստաժ և կրտսեր մասնագետ եք, ապա կստանաք հենց այդքան աշխատավարձ: Մի՞թե դա բավարար է նույնիսկ կենսական գոյությունը պահպանելու համար:
Եթե Զարուհի Փոստանջյանը հեռացվի պատվիրակության կազմից, ո՛չ իշխանություն-ընդդիմություն բալանսը կխախտվի հօգուտ իշխանության, և ոչ էլ գենդերային խտրականություն կառաջանա, քանի որ պատվիրակության կազմում, Զարուհի Փոստանջյանից բացի, ևս 3 կին պատգամավորներ կան:
Միայն Ս. Սարգսյանի չէ, շատերի մասին են նման բաներ խոսում, դրա համար խոսակցություններն այդ կարգի` ես չեմ հասկանում, մեծ նշանակություն չեմ տալիս դրանց: Եթե մարդ գտնեն` ով տեսել է, որ նախագահը կազինո է հաճախում, իր հետ գնացել է, խաղացել է, ուրիշ բան, կասեմ` լուրջ է, բայց սենց` ի՞նչ:
Մինչ մենք՝ հայերս, զբաղված ենք Զարուհի Փոստանջյանին իր հայտնի հարցի համար դատափետելով կամ պաշտպանելով, աշխարհում տեղի են ունենում շատ կարևոր իրադարձություններ, որոնք գրեթե տեղ չեն գտնում հայաստանյան լրահոսում։
Այս տարի հուլիսին Ջերմուկ քաղաքում մեկնարկել է 2 նոր սոցիալական ծրագիր` վերանորոգվում են մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի և երաժշտական դպրոցի շենքերը:
Կան բազմաթիվ տեսակետներ, որ իշխանությունները պարզապես փորձում էին դրանով ընդամենը արտաքին լեգիտիմություն ստանալ: Եվ երբ այս ընտրություններն էլ անցան, ընդամենը արհամարհեցին եվրոպացիներին, քանի որ իրենք իրենց խնդիրն արդեն լուծել էին:
Ոչ ֆորմալ հատվածն ինքնազբաղվածներն են, և մի հսկայական հատվածն էլ վարձու աշխատողներ են, որոնք գրանցված չեն, շեֆը փող է տալիս, աշխատում են, մինչև շեֆին զայրացնեն, ասի՝ գնա, ազատված ես: Այս մարդիկ պաշտպանված չեն, նրանք չունեն սոցիալական պաշտպանություն:
Միայն թե ես պտտվում էի համալսարանի մոտ, իսկ Աֆանասևը կապ ուներ Կոնսերվատորիայի հետ: Փողոցը, ուր այդ ամենը կատարվում էր, կրում է երևելի գրական տարագիր Ալեքսանդր Գերցենի անունը:
Վերջին տարիներին Հայաստանը սկսել են լքել կարող, ապահովված մարդիկ, ովքեր հանդիսանում են Հայաստանի մտավոր ներուժը: Նրանց շարքերում են տարբեր մասնագիտություններ կրող մարդիկ` հաշվապահներ, գործարարներ, ֆինանսիստներ, բժիշկներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ, ովքեր Հայաստանում կայացած էին և վճարում էին հարկեր:
Թարմ լոլիկը և դրանից ստացված հյութը նպաստում են տարեց մարդկանց տեսողության և հիշողության պահպանմանը։
Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ: Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ` միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր` նման ոճով:
2014 թ. հուլիսի 1-ից Կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի շնորհիվ կբարձրանան հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: ՀՀ նախագահն, օրինակ, դրանից հետո ներկայիս 400.000-ի փոխարեն` կստանա 900.000 դրամ:
Հայաստանի իշխանությունները եվրոպացիներին փորձում են համոզել, որ եթե Եվրոպան ձեռքները լվանա Հայաստանից, ապա Հայաստանն ամբողջապես կկլանվի Ռուսաստանի կողմից:
Հոկտեմբերի 3-ին 103 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցության համաներում հայտարարելու մասին նախագիծը:
Միամտություն է կարծել, թե հիշյալ հայտարարությունը մեր երկրի հանդեպ անվստահություն է առաջացրել միայն ԵՄ-ի մեր գործընկերների շրջանում: ՌԴ-ն, քաջ գիտակցելով, որ, եթե 4 տարի բանակցելուց հետո «թռել ենք» իրենց ուղղությամբ, ապա ի՞նչ երաշխիք, որ «հետթռիչք» չենք կատարի, մանավանդ, որ առաջինի դեպքում ունենք ավարտուն փաստաթուղթ` պատրաստ ստորագրման, իսկ երկրորդի պարագայում` ընդամենը հայտարարություն: