Տիկնիկային թատրոնի դրամաշնորհների վազանցը․ ԿԳՄՍ նախարարության ֆավորիտը

168am-ը մի քանի հրապարակումներով արձանագրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը 2021 թվականից սկսած՝  պարբերաբար խոշոր դրամաշնորհներ է հատկացնում Հ. Թումանյանի Անվան Ազգային Տիկնիկային Թատրոն ՊՈԱԿ-ին։

Այս ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, ներկա գեղարվեստական ղեկավարը Ռուբեն Բաբայանն է, ով կառավարության որոշմամբ հաստատված Հանրային խորհրդի կազմում է ու իշխանությունների հանգույն է խոսում ու գործում, իսկ ներկա տնօրենը նրա որդին է, որը, ասում են, 2018 թվականից սկսած՝ սատարում է Նիկոլ Փաշինյանին։

Խոշոր դրամաշնորհների մասին արձանագրման հավաստումը՝ թվերով

Այսպես, 2021 թվականի դեկտեմբերին ԿԳՄՍՆ-ն շուրջ 43 միլիոն դրամ (42.958.300 դրամ) է հատկացնում ՊՈԱԿ-ին՝ ձայնային սարքավորումներ ձեռք բերելու համար։

Կարդացեք նաև

2022 թվականի փետրվարին արդեն ԿԳՄՍՆ-ն 158 միլիոն 588 900 դրամ է հատկացնում ընթացիկ դրամաշնորհների շրջանակում։

2022 փետրվարին ևս մեկ դրամաշնորհ էլ՝ 8 միլիոն 592 հազար դրամի չափով հատկացվում է թատերական միջազգային փառատոնին թատրոնի մասնակցության ծախսերի համար։

2022 թվականի մարտ մեկ այլ միջազգային փառատոնին մասնակցելու համար հատկացվում է ևս 1 միլիոն 800 հազար դրամ։

2022 թվական, ապրիլ․ նախարարությունը 2,5 միլիոն դրամ է հատկացնում Տիկնիկայինին «Սյունեցի Գոռը» ներկայացման ստեղծման ու խթանման համար։

2023 թվականի հունվար 159 միլիոն 664.000 դրամ է հատկացվում ՊՈԱԿ-ին՝ ընթացիկ դրամաշնորհի շրջանակում։

2023 թվականի մարտ 21 միլիոն 652.900 դրամ էլ հատկացվում է 2022 թվականի երկրորդ կիսամյակի ծախսերի փոխհատուցման նպատակով։

2023 թվականի մարտին նախարարության ևս մեկ դրամաշնորհ էլ՝ 3 միլիոն 112.700 դրամի չափով ուղղվում է ՊՈԱԿ-ի դերասանների՝ մեկ այլ փառատոնին մասնակցելու համար։

2023 թվականի հունիս շուրջ 2 միլիոն (1 975 700 դրամ) դրամ էլ արժենում է թատրոնի դերասանների՝ մեկ այլ միջազգային փառատոնի մասնակցությունը։

2023 թվականի հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարությունը շուրջ 15 միլիոն դրամ (14.988.400 դրամ) է ուղղում թատրոնի հովացման համակարգի արդիականացման աշխատանքներին։

2024թ. հունվարին ԿԳՄՍՆ-ն հերթական ընթացիկ դրամաշնորհն է հատկացնում ՊՈԱԿ-ին՝ 165 միլիոն 482.100 դրամի չափով։

2024 թվականի հունիսին 2 միլիոն 850.000 դրամ է հատկացնում միջազգային հերթական փառատոնին մասնակցության համար։

2024 թվականի օգոստոսին 63 միլիոն 770.500 դրամ էլ հատկացվում է Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման համար։

2025 թվականի փետրվարին ԿԳՄՍ նախարարությունն արդեն ավելի շատ՝ 254 միլիոն դրամ ընթացիկ դրամաշնորհ է հատկացնում ՊՈԱԿ-ին։

2026 թվականի դեկտեմբերին արդեն ընթացիկ դրամաշնորհի չափ է նշվում 395 միլիոն 997.000 դրամը։

2026 թվականի սեպտեմբերին արդեն ԿԳՄՍՆ-ն Տիկինիկայինին տրամադրում է 81 միլիոն 540.000 դրամ՝ Կապանում Անկախության օրը նշելու համար։

Նկատենք՝ այստեղ հրապարակվել են միայն Էլեկտրոնային գնումների հարթակում հանրայնացված դրամաշնորհները․ բացի այս՝ Տիկինիկայինը պետգնումներում պարբերաբար հայտնվում է նաև որպես մատակարար՝ առանց մրցույթի միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքելով պետական տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում՝ Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի,  «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930