Չնայած ինքը ազգությամբ հույն է, ու հնարավոր է՝ ծանոթ է հունական դիցաբանությանը, բայց ինքը «Սասնա ծռեր» էպոսն էլ լավ գիտի: Ինքը խնդիր չունի՝ վաղը կգան կոմունիստներ, ինքը կոմունիստ կդառնա: Սերժ Սարգսյանն էլ կոմունիստ էր, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ՀՀՇ վարչության անդամ էր, հետո դարձավ Հանրապետական:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի չեզոքությունն ու լռությունը վկայում է, որ նա առնվազն դեմ չէ սեփական կուսակից պաշտոնյաների կողմից Սերժ Սարգսյանին սատարելու քայլերին:
Ուրբաթ օրը «02» հերթապահ մաս է զանգահարել Գլխավոր դատախազության քննության վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ, իրավագիտության երրորդ կարգի պետական խորհրդական, այժմ թոշակառու 67-ամյա Կոնստանտին Աղաջանովը:
Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, հոդվածը նախատեսում է պատիժ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանքի կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքի տեսքով:
Ըստ WikiLeaks-ում հրապարակված գրություններից մեկի՝ 2009-ին և 2010-ին ամերիկացի դիվանագետները, որոնք հանդիպումներ են ունեցել իսպանացի իրավապահների հետ, լսել են, որ Ռուսաստանի կառավարությունն, ավելի հաճախ համագործակցում է կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ, քան դատի է տալիս նրանց:
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի ամրապնդման վերաբերող տեղեկատվությունները հուշում են, որ երկաթգծի վերագործարկումը օգտակար է Գյումրին Ռուսաստանին կապելու ուղղությամբ:
Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) հիշատակին նվիրված մահարձանը կպատրաստի Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում հայտնի քանդակագործ Արամ Գրիգորյանը:
«Միրոնը» դարձել է Դեդ Հասանի կլանի նոր առաջնորդը:
Այս մասին գործակալությանը հայտարարել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:
«Չնայած նրան, որ Հայաստանը բարեկամական երկիր է, և ես հարգում եմ նրանց ընտրությունը, հայկական տարբերակը հակասում է Վրաստանի պետական շահերին»,-հայտարարել է Մերաբիշվիլին:
Մրցանակի հանձնման արարողակարգը տեղի է ունենալու հունվարի 21-ին: Այն կլինի թվով 13-րդը:
2013 թվականի հունվարին Վրաստանի գլխավոր դատախազությունը նրա վրայից հանել էր բոլոր մեղադրանքները և «Համաներման մասին» օրենքով համաներվել էր:
2012 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը Հայաստանում ավելացել է 23 հազարով։
Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից ոչ հեռու ընկած Ռաս ուլ-Այն քաղաքի մոտ կատաղի մարտեր են ծավալվել քուրդ աշխարհազորայինների ու «Ջեբհատ ան-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») խմբավորման զինված ծայրահեղականների միջև:
Ավանդաբար ԱՄՆ բոլոր նախկին նախագահները հրավիրվում են երդման արարողությանը:
Մասնավորապես, ԱՄՆ-ից հետ է կանչվելու 748.000 մեքենա, իսկ Կանադայից՝ 29.000 մեքենա:
Պան Գի Մունը միջուկային զինաթափման հարցում որպես առանցքային դերակատարներ է անվանել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք տիրապետում են ամենախոշոր միջուկային զինանոցներին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Թուրքիայում Մերկելը հանդիպումներ է ունենալու այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ:
Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22.30-ին, Մարդին նահանգի տարածքում:
Ադրբեջանի Նախարարների կաբինետը հունվարի 15-ին ընդունել է Ադրբեջանի օդային տիրույթի օգտագործման կանոնների մասին որոշումը:
Եթե ընտրական գրավը սահմանվել է նախագահի թեկնածուների լրջությունը պարզելու համար, համարելով, որ գումար չունեցողներն անլուրջներ են, ապա կարելի է ընդհանրապես ընտրություն չանցկացնել և նախագահ հռչակել ամենալուրջ թեկնածուին, նրան, ով ամենաշատ գումարը կմուծի` որպես ընտրագրավ:
Արսեն Համբարձումյանի խոսքով, այդ հարցազրույցը բովանդակությամբ շատ սեղմ, բայց հարուստ հարցազրույց էր՝ բազմաթիվ մեսիջներով:
Բոլոր այն ընդդիմադիրները, որոնք ՀԱԿ-ի վրա են աղ լցնում՝ մոռանալով, որ ընդդիմադիրը միայն իշխանության հետ գործ ունի, որոնք միայն մեզ են քննադատում, հայտարարում եմ օպերան 6 ամիս է ազատ է, օրը 24 ժամ, հավաքվեք, ինչ միջոցառում ուզում եք արեք…
Սերժ Սարգսյանի ելույթների, ծրագրերի ու իրականության, նրա իշխանության կողմից վարվող քաղաքականության միջև գրեթե աղերս չկա: Սերժ Սարգսյանի ծրագրերը վիրտուալ Հայաստանի մասին են, մինչդեռ նրա իշխանությունը կիրառվում է իրական Հայաստանում:
Ընտրողը միշտ կգտնի համապատասխան մեկին, ով նման է այն կերպարին, որին ինքը կուզենար ընտրել, ու եթե ինքն, իրոք, ուզում է մասնակցել ընտրություններին, ինչ-որ համապատասխան կերպար կգտնի:
Մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀԺԿ-ն մտադիր է լքել Հայ Ազգայի Կոնգրեսի շարքերը՝ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի թեկնածու է, սակայն մինչև Սերժ Սարգսյանի հետ բանավեճի հասնելը, կարծում եմ, պետք է անցնի ՀՀԿ-ականների հետ հրապարակային բանավեճի թոհուբոհով, ինչը բխում է իր իսկ շահերից
Տպավորություն է ստեղծվում, որ ներկա ընտրությունում «Ժառանգության» ղեկավարի մասնակցության գլխավոր նպատակն է՝ արդեն իսկ ապօրինի ընտրության օրինականացումը:
Իհակե, ճգնաժամի գլխավոր պատասխանատուն ժողովրդական կամարտահայտությունը մերժող և իշխանությունը զավթած իշխող վաչախումբն է: Սակայն իշխանության չփոխվելու պատճառը միայն վարչախումբը չէ: