Բաժիններ՝

Երիտասարդը խոստովանել է, որ հայհոյել և ատրճանակ է պահել աղջիկների ուղղությամբ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գյումրի քաղաքի 19-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ մի տղամարդ մեքենան վարել է իր և 18-ամյա ընկերուհու ուղղությամբ, ապա հայհոյել և զենք է պահել իր ուղղությամբ։

Համայնքային ոտիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։ Նշված ավտոմեքենան Գորկու փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է ՊԾ հատուկ պահպանվող տարածք:

Գյումրի քաղաքի բնակիչ 30-ամյա և 28-ամյա երկու երիտասարդները Ռուսթավելու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Կումայրիի բաժին։

30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ և փամփշտատուփ։ Նա խոստովանել է, որ հայհոյել և ատրճանակ է պահել աղջիկների ուղղությամբ:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս