Թալանել են նախկին դատախազին
Ուրբաթ օրը «02» հերթապահ մաս է զանգահարել Գլխավոր դատախազության քննության վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ, իրավագիտության երրորդ կարգի պետական խորհրդական, այժմ թոշակառու 67-ամյա Կոնստանտին Աղաջանովը: Նա պատմել է, որ 2012թ. դեկտեմբերի 26-ից մինչև ս/թ հունվարի 18-ը ինքը հանգստացել է արտասահմանում: Երբ վերադարձել է, պարզվել է, որ Մոսկվայի Պլյուշչիխե փողոցում գտնվող էլիտար շենքի նրա տանը կատարվել է գողություն:
«Գողը ջարդել է Ռուսաստանի գլխավոր դատախազության թոշակառու Կոնստանտին Աղաջանովի տան դռան փականը և տարել դեռևս 2001թ.-ի պարգև ստացած «Մակարով» տեսակի ատրճանակը, 50 հազար ռուբլի»,- հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականը:
Թերթը նաև հիշեցնում է, որ Գլխավոր դատախազության քննության վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալը ղեկավարում էր «Երեք կետերի» աղմուկ հանած գործը և իրականացնում էր ոչ պակաս աղմկալից խուզարկությունները «Մեդիա Մոստ» ընկերությունում:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: