Բժիշկը նշել է, թե որ սովորությունն է առաջացնում ոտքերի տհաճ հոտը
Երկար ժամանակ թաց կոշիկներ կրելը կարող է բացասական հետևանքներ ունենալ առողջության համար և տհաճ հոտ առաջացնել, զգուշացրել են «СМ-Клиника» բժշկական կենտրոնից:
Այս սովորության վտանգների մասին բժշկական կենտրոնից պատմել են Lenta.ru-ի հետ զրույցում։
«Ոտքերը խոնավ միջավայրում պահելը ստեղծում է իդեալական պայմաններ սնկային վարակների զարգացման համար: Այս վարակները կարող են առաջացնել քոր, կարմրություն, մաշկի թեփոտում և տհաճ հոտ»,- բացատրել են բժիշկները:

Բացի այդ, թաց կոշիկներով երկար զբոսանքները սպառնում են ոտքերի գերսառեցմանը, ինչը թուլացնում է տեղային իմունիտետը, և մարմինը դառնում է ավելի զգայուն մրսածության և վերին շնչուղիների վարակների նկատմամբ:



