Ամուսնության և հոգեկան խանգարումների միջև անսպասելի կապ է հայտնաբերվել

Գիտնականները պարզել են, որ ամուսինների մոտ հոգեկան խանգարումներն ավելի շատ են համընկնում, քան ընդունված է ենթադրել։ Այս եզրակացությանն է հանգել հետազոտողների միջազգային խումբը՝ Թայվանում ավելի քան հինգ միլիոն զույգերի, ինչպես նաև Դանիայում և Շվեդիայում ավելի քան մեկ միլիոն ընտանիքների տվյալներն ուսումնասիրելուց հետո։ Արդյունքները հրապարակվել են Nature Human Behaviour (NHB) ամսագրում։

Վերլուծությունը ցույց է տվել, որ փոխկապակցվածությունները գոյություն ունեն հոգեկան խանգարումների 9 տեսակների միջև և փպխանցվում են մի քանի սերունդներիջ։ Ավելին, պատկերը նույնն է եղել տարբեր մշակույթներում, ինչը վկայում է երևույթի գլոբալ բնույթի մասին։

Հեղինակները նշում են, որ ամուսինների հոգեկան վիճակների նմանությունը կարող է մեծացնել հիվանդությունների տարածվածությունը, ազդել ուղեկցող ախտորոշումների զարգացման վրա և աղավաղել գենետիկական գործոնների գնահատականները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս