Բաժիններ՝

Դեդ Հասանի կլանն ունի նոր առաջնորդ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 16-ին Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) կրիմինալ կլանը նրա մահվանից հետո գլխավորել է նրա զարմիկ Դմիտրի Չանտուրիան, ով հայտնի է «Միրոն» մականվամբ: Այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:

Նշվում է, որ Տրոեկուրովյան գերեզմանոցում Դեդ Հասանին հրաժեշտ տվել ցանկացող բոլոր անձանց դիմավորել է հենց Դմիտրի Չանտուրիան, ով ղեկավարել է նրա մահվանից հետո կազմակերպված միջոցառումները, ինչը քիչ բան չի նշանակում մաֆիոզների շրջանում: Հետևաբար, «Միրոնը» դարձել է Դեդ Հասանի կլանի նոր առաջնորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031