Վանոն դեմ է հայկական տարբերակին
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին անդրադարձել է Երևանում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արտահայտած այն տեսակետին, որ Հայաստանը կարող է լավ օրինակ լինել Վրաստանի համար, որ կարելի է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ և ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ:
«Չնայած նրան, որ Հայաստանը բարեկամական երկիր է, և ես հարգում եմ նրանց ընտրությունը, հայկական տարբերակը հակասում է Վրաստանի պետական շահերին»,-հայտարարել է Մերաբիշվիլին: