
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, պատասխանելով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այն հայտարարության վերաբերյալ հարցին, թե Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև մերձեցումը, իբր, սպառնալիք է ներկայացնում «միջազգային կանոնների վրա հիմնված կարգի» համար, նշել է, որ այդ թեզը պետք է դիտարկել արևմտյան երկրների մոտեցման համատեքստում, որոնք հակված են իրենց բոլոր մրցակիցներին որպես հրեշ ներկայացնել։
«Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ կանոնների մասին է խոսում տիկին Կալլասը։ Ի՞նչ rules-երի մասին է խոսքը։ Ի՞նչ «կարգի վրա հիմնված» կանոնների մասին է խոսքը։ Արդյո՞ք դա նույն կանոնների վրա (Rules-Based Order) հիմնված կարգն է, որը մենք այսօր տեսնում ենք Գազայում։ Արդյո՞ք դրանք այն կանոններն են, որոնք թույլ են տալիս ժողովրդի ցեղասպանություն իրականացնել բռնազավթված Պաղեստինում։
Արդյո՞ք այդ կանոններն արդարացնում են Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի անօրինական հարձակումները պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության վրա։ Թե՞ մենք խոսում ենք այն կանոնների մասին, որոնք օրինականացնում են երկակի ստանդարտների կիրառումը մարդու իրավունքների հարցերում»,- ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ ընդգծել է Բաղային։