
Honda Motor-ը հետ է կանչելու մոտ 800.000 մեքենա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական Honda Motor ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է ԱՄՆ-ի ու Կանադայի շուկայից 777.000 տարբեր մոդելի իր մեքենաների հետ կանչի մասին: Որպես դրա պատճառ է նշվում այդ մեքենաների անվտանգության բարձիկների համակարգում հնարավոր անսարքությունը:
Այս մասին նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում: Դրանում նաև ասվում է, որ մեքենաների հետ կանչը սկսվելու է 2013 թվականի փետրվարի կեսերին: Հետ կանչման ենթակա են 2011-2013 թվականին արտադրված Honda Odyssey և 2009-2013 թվականներին արտադրված Honda Pilot մեքենաները: Մասնավորապես, ԱՄՆ-ից հետ է կանչվելու 748.000 մեքենա, իսկ Կանադայից՝ 29.000 մեքենա:
Honda Motor ընկերությունը ստեղծվել է 1946 թվականին, ներկայումս այն գործունեություն է ծավալել աշխարհի 33 երկրներում, ավելի քան 100 հարթակներում: Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Տոկիոյում, որի աշխատակիցներիւ քանակը կազմում է մոտ 200.000 մարդ: