Դեդ Հասանի մահարձանը կպատրաստի քանդակագործ Արամ Գրիգորյանը
Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) հիշատակին նվիրված մահարձանը կպատրաստի Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում հայտնի քանդակագործ Արամ Գրիգորյանը:
Նա հայտնել է, որ ինքն աշխատանքն արել է առանց բնորդի, սակայն ստացվել է բավականին հաջող: «Նախկինում իմ հեղինակած Դեդ Հասանի կիսանդրու պատճենները շատ եզդիներ պահում են իրենց բնակարաններում, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին հայտնել է քանդակագործը,- իսկ հիմա էլ Դեդ Հասանի բարեկամներն են ինձ դիմել մահարձան պատրաստելու համար: Ես երկու նախագիծ եմ պատրաստել: Դրանք նրա հարազատները դեռ չեն տեսել, և ես սպասում եմ նրանց որոշմանը: Ի դեպ, դեռ ճշգրիտ հայտնի չէ, թե որտեղ կթաղեն Ուսոյանին: Ոմանք ցանկանում են Թբիլիսին, ուրիշներն էլ ասում են, որ Դեդ Հասանը սիրում էր Կրասնոդարը: Այնպես, որ դեռ ոչինչ պարզ չէ», – նշել է Արամ Գրիգորյանը: