Բաժիններ՝

Թուրքիայում պայթեցվել է Իրաքից եկող նավթամուղը

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում պայթեցվել է «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը: Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22.30-ին, Մարդին նահանգի տարածքում:

Պայթյունի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է տվյալ խողովակաշարով Իրաքից Թուրքիա նավթի մատակարարումը: Նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները:

Հիշեցնենք, որ թեև «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղն ունակ է օրական փոխադրել 1.6 միլիոն բարել նավթ՝ ներկայումս այն փոխադրում է օրական ընդամենը 900.000 բարել նավթ: Այս խողովակաշարը մշտապես գտնվում է PKK-ի թիրախում և բազմիցս պայթեցվել է նրա մարտիկների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031