Կանանց իրավունքների պաշտպաններ և միջազգային կազմակերպություներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում նիկոլական պատգամավորի լկտի վիրավորանքը Թագուհի Թովմասյանի հասցեին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կանանց իրավունքների պաշտպաններ և միջազգային կազմակերպություներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում նիկոլական պատգամավորի լկտի վիրավորանքը Թագուհի Թովմասյանի հասցեին։

Այն որ նիկոլականները հատել են բոլոր գծերը, փաստ է։

Սրանց համար «նորմա» է  քաղաքացիներին ու գործընկերներին վիրավորելը։

Այսօր հերթական լկտի դրսևորումը ցուցաբերեց նիկոլական խմբակցության տխրահռչակ երեսփոխաններից մեկը Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին։

Սա ոչ միայն դատապարտելի է, այլ նաև զզվելի։

Բայց զզվելի է նաև «ժողովրդավարական բաստիոնի» հովանավորների լռությունը։

Դեսպաններ, միջազգային կազմակերպությունների անդամներ, ո՞ւր եք, ինչո՞ւ եք «բերաններդ ջուր առել»։

Բա էն սուտի իրավապաշտպաններից ի՞նչ կա։

Թե՞ ձեր «թուրը» միայն նախկինների վրա էր կտրում։

Զզվելի եք, պարոնայք և տիկնայք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930