Բաժիններ՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 9-10-ին, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​​​​Մարզերում սեպտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930