Բաժիններ՝

Բադրի Բիցաձեն վերադարձել է Վրաստան

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար, Նինո Բուրջանաձեի ամուսին Բադրի Բիցաձեն Մյունխենից վերադարձել է հայրենիք: 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանը նրան ճանաչեց որպես քաղաքական հալածյալ:
Բիցաձեն հանդիսանում է «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը, որը գլխավորում է նրա կին Նինո Բուրջանաձեն: Բիցաձեն Վրաստանը լքել էր 2011 թվականի մայիսին, իսկ նույն տարվա օգոստոսին հեռակա կարգով դատապարտվել էր ազատազրկման՝ ոստիկանությանը դիմակայելու կազմակերպման համար:

2013 թվականի հունվարին Վրաստանի գլխավոր դատախազությունը նրա վրայից հանել էր բոլոր մեղադրանքները և «Համաներման մասին» օրենքով համաներվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031