Ադրբեջանում հստակեցվել են օդային տարածքը խախտած օդանավերը կործանելու իրավունք տվող կանոնները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Նախարարների կաբինետը հունվարի 15-ին ընդունել է Ադրբեջանի օդային տիրույթի օգտագործման կանոնների մասին որոշումը: Դրանում կանոնակարգվում են օդային տիրույթի անվտանգության ապահովման հարցերը՝ միջազգային չափորոշիչներին ու նորմերին համապատասխան:

Ուշադրության է արժանի 4.97 կետը, որում ասվում է, որ օդային տիրույթի խախտման դեպքում ռազմաօդային ուժերը կարող են օդ բարձրացվել խախտում գործած ինքնաթիռին մոտակա օդանավակայանում հարկադիր վայրէջք պարտադրելու համար: Այդ պահանջի չկատարման և ինքնաթիռում անմեղ ուղևորների առկայության մասին ստույգ տեղեկատվության բացակայության դեպքերում թույլատրվում է օդանավի ոչնչացումը:

 
Հիշեցնենք, որ մոտ ժամանակներս բացվելու է Ստեփանակերտի օդանավակայանը, իսկ Ադրբեջանն ավելի վաղ սպառնացել էր կործանել քաղաքացիական ինքնաթիռները:

Տեսանյութեր

Լրահոս