
Փնտրվում են կանանց իրավունքների զանազան պաշտպանները, կնամեծար միջազգային կառույցները, տիկին դեսպանները և դեսպան տիկինները, պառլամենտարիզմի լապտերիկներն ու գրանտասեր պլանկտոնը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօրվա խառը երկուշաբթիի մեջ ուշ նկատեցի Ազգային Ժողովում Թագուհի Թովմասյանի նկատմամբ քպ-ական պատգամավորի խայտառակ պահվածքի մասին լուրը։
Այն, որ նրանց ճնշող մեծամասնությունը ոչմիբան է, վաղուց էր հայտնի։ Գիտեինք նաեւ նրանց անբարոյականության և սրիկայությունների մասին։
Սակայն, խոստովանեմ, որ նրանց դեգրադացիային և դեհումանիզացիային հաջողվում է նորանոր, առավել մութ և խորը խորշեր ընկնել:
Դրանցից ոչ սպասելիք կա, ոչ հույս՝ անգամ տարրական մակարդակներում։ Վերջիվերջո, բումերանգի կանոնը գործում է՝ երբեմն ուշացումներով, բայց միշտ հասցեական։
Հարցս այլ հասցեատերեր ունի։
Փնտրվում են կանանց իրավունքների զանազանն պաշտպանները, կնամեծար միջազգային կառույցները, տիկին դեսպանները և դեսպան տիկինները, պառլամենտարիզմի լապտերիկներն ու գրանտասեր պլանկտոնը։
Թագուհին ուժեղ է, միայն իրեն հայտնի գնով կանցնի հերթական փտախտի վրայով և կշարունակի իր ճանապարհը:
Իսկ դուք ու՞ր եք, կեղծ ֆեմինիստներ ու վարձու գենդերիստներ»։