
«Հայազն» կուսակցության հիմնադիր անդամները, համակիրները քվեարկելու են բոլորին դեմ

«Նախագահի առաջիկա ընտրությանը «Հայազն» կուսակցության հիմնադիր անդամները, համակիրները քվեարկելու են բոլորին դեմ:
Հիմնավորում.
Հայաստանում, անկախությունից ի վեր, ժողովրդի կամքով և սահմանադրական եղանակով իշխանություն չի փոխվել: Ընտրությունից ընտրություն ամրապնդվում է քաղաքացիների համոզմունքն առ այն, որ երկրում օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել ընդհանրապես անհնար է:
Դրան հետևում են համատարած անտարբերությունը քաղաքական գործընթացների նկամամբ, ընտրությունները բոյկոտելու, ինչպես նաև պայքաի այլընտրանքային ուղներ փնտրելու ցանկությունը:
Իրոք, Հայաստանում վաղուց ամրագրված միաբևեռ քաղաքական համակարգը թույլ չի տալիս կայանալ, լուսանցք է մղում բոլոր ոչ իշխանական քաղաքական միավորներին:
Սակայն,ի ուրախություն մեզ, Հայաստանում ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի է ինչպես իշխանափոխությունը, այնպես էլ հեղափոխությունը, քաղաքական համակարգի փլուզումն ու նորի կազմավորումը:
Իհակե, ճգնաժամի գլխավոր պատասխանատուն ժողովրդական կամարտահայտությունը մերժող և իշխանությունը զավթած իշխող վաչախումբն է: Սակայն իշխանության չփոխվելու պատճառը միայն վարչախումբը չէ: Միակ բանը, որ մինչ օրս խանգարել է ազգային պետականության ճգնաժամի հաղթահարմանը, մեր ընդդիմությունն է եղել` իր բոլոր թևերով:
Պատահական չէ, որ քաղաքական համակարգի փլուզումը սկսվում է հենց ընդդիմության հին, անարդյոնավետ ձևերի փլուզմամբ, որն ավելի ակնառու դարձավ վերջին խորհրդարանական ընտրութունից հետո և հատկապես նախագահական ընտրության նախօրյակին:
«Հայազն» կուսակցությունը չի կամենում բոյկոտել ընտրությունները, քանի որ համոզված է, որ հակառակ զանգվածային ընտրակեղծիքներին, դրանց պայմաներում վարչախմբին հաղթելու թվացյալ ահնարինությանը, այնուամենայնիվ, ընտրութուններն ու դրանց մասնակցելը ունեն շատ կարևոր նշանակություն:
«Հայազն» կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում ասպարեզից հեռացող ինքնանպատակ և ռևանշիստ, ապագաղափարական և ամբոխվար ընդդիմությանը շուտով փոխարինի ազգային-պետական նոր նպատակներ և գաղափարներ ձևակերպող, արդյունավետ մարտավարությամբ առաջնորդվող, ներքին ժողովրդավարությամբ օժտված նոր ընդդիմություն:
Իսկ մինչ այդ մենք շարունակելու ենք դեմ քվեարկել ինչպես իշխանությանը, այնպես էլ հին ընդդիմության մնացորդներին:
Հաշվի առնելով, որ հակառակ բազմիցս հնչած պահանջներին, քվեաթերթիկներում բացակայում է բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը, մենք ստիպված ենք լինելու ընտրության օրը կազմակերպել բոորին դեմ քվեակելու այլընտրանքային եղանակ»:
«Հայազն» կուսակցության հիմնադիրներ