ՀԺԿ-ում ընդլայնված նիստ անցկացնելու անհրաժեշտություն չկա

Մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀԺԿ-ն մտադիր է լքել Հայ Ազգայի Կոնգրեսի շարքերը՝ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Վերջինս շեշտեց, թե իրենք երբևէ դուրս գալու մտարդրություն չեն ունեցել ու շարունակելու են մնալ ՀԱԿ-ի կազմում:

Մեր հարցին, թե մոտակա օրերս ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ լինելո՞ւ է, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց, թե ընդլայնված նիստ գումարելու անհրաժեշտություն առայժմ չկա:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀԱԿ-ի կազմում ընդգրկված քաղաքական ուժերն առանձին-առանձին քաղխորհրդի նիստեր են անցկացնում, որտեղ քննարկում են ՀԱԿ ներկա ռազմավարությունն ու իրենց հետագա համագործակցության հնարավորությունը այդ կառույցում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031