Բաժիններ՝

Ուկրաինայի նախկին արտգործնախարարը շտապ լքել է երկիրը

Երբեք մտքովս չէր անցնի, որ ստիպված կլինեմ գիշերվա գողի պես փախչել իմ երկրից։ Դրա մասին Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Կիևից Կրակով ժամանած Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։

Նրա հեռանալու պատճառն այն էր, որ Զելենսկիի կառավարությունն արգելել էր նախկին դիվանագետներին արտասահման մեկնել։ Կուլեբան ժամանակին իմացել էր այդ հրամանագրի մասին և հասցրել էր լքել երկիրը դրա ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։

«Զելենսկին և նրա շրջապատը չեն ցանկանում, որ մենք արտասահման մեկնենք և խոսենք բաներ, որոնք, նրանց կարծիքով, կարող են հակասել կառավարության գծին։ Չեմ կարծում, թե տառապում եմ հետապնդման մոլուցքով, բայց հաստատ գիտեմ, որ այդ հրամանագիրը նպատակ ունի խոչընդոտել իմ և մի քանի այլ մարդկանց հեռանալը», – հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս