Արմեն Աշոտյանի պատասխանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ես պատրաստ եմ լինել իր սպարրինգ-գործընկերը»
ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունները նախկինների ռեմիքս էին հիշեցնում:
Իհարկե, անհանգստացնող է այն փաստը, որ քարոզարշավը չմեկնարկած, ընդդիմադիր հիմնական թեկնածուներից մեկը սկսում է կրկնվել:
Հուսամ, դա ոչ թե ստղեծագործական մտքի և քաղաքական երևակայության պակասի հետևանք է, այլ ընդամենը չհաջողված քաղաքական հնարք:
Ռեմիքս անելով նախկինում մի քանի անգամ հնչեցրած «հատնի 15 կետերը», ՀՀ Ննախագահի տվյալ թեկնածուն համառորեն չի տեղեկացվում իր թիմակիցների կողմից, որ դրանց քանիցս անդրադարձել են ըստ ոլորտների պատասխանատու իշանության ներկայացուցիչները:
Միայն ես 3 անգամ, որից 2-ը ԱԺ-ում, առիթ եմ ունեցել խոսել կրթության ոլորտում ՐաֆՖի Հովհաննիսյանի առաջարկությունների, մեղմ ասած, հակաօրինական լինելու մասին (օրինակ` այստեղ`)
Ըստ իս, ՀՀ նախագահի թեկնածուն, հարգելով ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը, չպետք է, իրեն վեր դասի գործող օրենսդրական դաշտից:
Կամ էլ, ժամանակին լինելով ԱԺ պատգամավոր, փորձեր աչքի ընկնել, այսպես կոչված, հավասար դաշտ ստղեծելուն միտված օրենսդրական նախաձեռնություններով:
Մի խոսքով, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի թեկնածու է, սակայն մինչև Սերժ Սարգսյանի հետ բանավեճի հասնելը, կարծում եմ, պետք է անցնի ՀՀԿ-ականների հետ հրապարակային բանավեճի թոհուբոհով, ինչը բխում է իր իսկ շահերից:
Ես պատրաստ եմ լինել իր սպարրինգ-գործընկերը»: