«Ելույթները Ձեր խմբագրի առաջ կունենաք. Պատրաստ ենք վաղը Թուրքիայի հետ ունենալ բաց սահման». Ռուբեն Ռուբինյան

«Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Թուրքիան պետք է այս հարցում հապաղի, համենայնդեպս հայկական կողմից հապաղման որևէ խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք հենց վաղն էլ ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ վերջերս Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, ինչը նշանակալի իրադարձություն է համարում՝ հույս ունենալով, որ Թուրքիայի հետ ևս նման քայլի կգնան։

«Մենք որևէ պատճառ չենք տեսնում հապաղման։ Կարծում եմ՝ քաղաքական կամքի առկայության դեպքում, իսկ մեր կողմից այդ կամքը միանշանակ կա, շատ արագ կարող է տեղի ունենալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Տարբեր հանդիպումներից հետո հայտարարել ենք, որ գործընթացը շարունակում ենք առանց նախապայմանների, մենք էլ մեր կողմից որևէ նախապայման չունենք և կարծում ենք, որ շատ արագ հնարավոր է հասնել մեծ արդյունքների, հնարավոր է արագ ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Կարդացեք նաև

Լրագրողի դիտարկմանը՝ Արցախն իրենց իշխանության օրոք կորսվեց, բայց Թուրքիայի հետ չկարողացան հարաբերություններ կարգավորել, Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց.

«Ձեր այդ ելույթները կգնանք ձեր խմբագրի առաջ կունենաք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս