Բաժիններ՝

Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի որդին զրկված է մեքենա վարելու իրավունքից

Shamshyan.com-ի տեղեկություններով օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ոստիկանության Լոռու մարզի գումարտակի պարեկների կողմից ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։

Պարեկները Վանաձորում կանգնեցրել են նշված «Mercedes»-ը և տեղում պարզվել է, որ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը տեղափոխվել է ոստիկանության Վանաձոր քաղաքի բաժիններից մեկը։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և վարորդի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորա Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս