Բաժիններ՝

Բժիշկը մեղադրվում է 30 հիվանդի թունավորման մեջ

Ֆրանսիացի անեսթեզիոլոգ Ֆրեդերիկ Պեշիեն մեղադրվում է իր գործընկերներից վրեժ լուծելու նպատակով 30 հիվանդի թունավորելու մեջ, հաղորդում է BBC-ն։

53-ամյա բժիշկը մեղադրվում է 2008-2017 թվականներին երկու կլինիկաներում հիվանդների թունավորելու մեջ։ Ենթադրվում է, որ բժշկի գործողությունների պատճառով վիրահատությունից հետո մահացել է 12 հիվանդ։

Հետաքննությունը բացահայտել է հանկարծակի սրտի կանգի 30 դեպք այն հիվանդների մոտ, որոնց հետ աշխատել է Պեշյոն։ 12 դեպքում նրանց վերակենդանացնել հնարավոր չի եղել։ Ավելին, սրտի կանգ առաջացնող միացությունները տարբեր են եղել. հիվանդներին մեծ չափաբաժնով ներարկվել է լիդոկաինի, պարացետամոլի և այլ նյութերի միացություն:

Դատավարությունը կշարունակվի մինչև դեկտեմբեր։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։ Թե ինչու է բժիշկը փորձել վրեժ լուծել իր գործընկերներից, չի նշվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս