Բաժիններ՝

Չեխիան «անցանկալի անձ» է հայտարարել բելառուս դիվանագետին

Չեխիայի Հանրապետությունը «անցանկալի անձ» է հայտարարել բելառուս դիվանագետին, որը չեխական կողմի պնդմամբ համագործակցել է գաղտնի ծառայությունների հետ։

Այս մասին հայտնում է «ČTK» լրատվական գործակալությունը, հղում անելով Չեխիայի արտաքին գործերի նախարարությանը։

Ըստ աղբյուրի՝ դիվանագետին 72 ժամ է տրվել Չեխիայի տարածքը լքելու համար։

Նշվում է, որ Անվտանգության և տեղեկատվական ծառայության, ինչպես նաև այլ եվրոպական հետախուզական ծառայությունների տեղեկատվության համաձայն՝ բացահայտվել է բելառուսական հետախուզական ցանց։

Հետախուզության և անվտանգության բյուրոն հայտարարել է, որ հետախուզական ցանցը Եվրոպայում ստեղծվել է Բելառուսի ՊԱԿ-ի կողմից, որը փորձում էր հասանելիություն ստանալ աղբյուրներին և հետախուզական տեղեկատվությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս