Դոլինան կարողացել է վերադարձնել Մոսկվայի իր բնակարանը
Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Պոլինա Լուրյեի բողոքը՝ երգչուհի Լարիսա Դոլինայի մոսկովյան բնակարանի գնման-վաճառքի գործարքը ոչ իրավաչափ ճանաչելու մասին որոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մոսկվայի Խամովնիչեսկու դատարանի որոշումը մնացել է անփոփոխ, բողոքարկումը բավարարված չէ»,- հայտնել են դատարանում։
2024 թվականի օգոստոսին Դոլինան վաճառել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանը և իր խնայողությունները փոխանցել էր խարդախներին։
Վնասը կազմել էր մոտ 120 միլիոն ռուբլի։ Արտիստուհին դեպքի կապակցությամբ դիմել էր ոստիկանություն, ինչպես նաև դատական հայց էր ներկայացրել իր բնակարանի գնորդ Պոլինա Լուրյեի դեմ։



