Ինչպես Փաշինյանը վարվում է իր կոնկրետ կուսակիցների նկատմամբ, նրանք էլ մաղձը թափում են այլոց, իսկ ավելի կոնկրետ` հատկապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կանանց նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում և Հայաստանից դուրս ՔՊ-ն շատ երևույթների հետ է ասոցացվում` իր երկրի շահերը սակարկման դնելու, հանձնելու, չդիմադրելու, նահանջելու: Երկար շարունակելի ցանկ:

Բայց մի երևույթ էլ կա, որ ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերի, այլանդակ բառապաշարի և գերդոզավորված ինքնահավանության:

Արդեն պարզ է` ինչպես Փաշինյանը վարվում է իր կոնկրետ կուսակիցների նկատմամբ, նրանք էլ մաղձը թափում/տարածում են այլոց, իսկ ավելի կոնկրետ` հատկապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կանանց նկատմամբ:

Ովքեր ՔՊ-ում կամ դրանից դուրս այս ամենը նորմալ են դիտում, դա ուղիղ խոսում է իրենց հոգեվիճակի, տեսակի, էության և մեծ հաշվով` քաղաքական վախճանի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս