Հասարակությունը կգտնի մեկին, ով նման է այն կերպարին, որին ինքը կուզենար ընտրել. հոգեբան

«Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հասարակության շրջանում լարվածություն չկա, եթե հաշվի չառնենք այն ընդհանուր լարվածությունը հասարակության շրջանում, որը կա՝ ելնելով տարբեր խնդիրներից»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Իզաբելլա Ղազարյանը:

«Գոյություն ունի աբսենտիզմ  հասկացությունը, այսինքն՝ բացակա լինելը: Ես տեսնում եմ, որ ավելի շատ բացակա են, ներգրավված չեն: Մի՞գուցե ակտիվ քարոզարշավը սկսելուց հետո կակտիվանան շատերը»,- ասաց հոգեբանը:

Հարցին՝ արդյոք նախընտրած թեկնածուի չառաջադրվելը սթրեսների պատճառ չի՞ կարող դառնալ, Իզաբելլա Ղազարյանը պատասխանեց. «Նա միշտ կգտնի համապատասխան մեկին, ով նման է այն կերպարին, որին ինքը կուզենար ընտրել, ու եթե ինքն, իրոք, ուզում է մասնակցել ընտրություններին, ինչ-որ համապատասխան կերպար կգտնի»:

Տեսանյութեր

Լրահոս