Սեպտեբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Փախստականների համաշխարհային ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը և հետագա գործողություններին նվիրված կլոր-սեղան քննարկմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Sosyal սոցիալական ցանցում խոսել է Կատարի մայրաքաղաք Դոհայի վրա Իսրայելի հասցրած հարվածների մասին, հաղորդում է Anadolu-ն։
Հրդեհի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
ՊՊԳՎ Հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 6-ին Երևանի Պուշկինի փողոցում հայտնաբերել, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 29-ամյա մի երիտասարդի։
Երկու երկրների միջև բանակցությունները վերաբերել են երկուստեք շահերից բխող տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը և երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին։
Կատարի ներքին գործերի նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն իր քաղաքացիների և օտարերկրյա բնակիչների անվտանգությունն ապահովելու համար` սեպտեմբերի 9-ի կեսօրին Իսրայելի՝ Դոհայի ուղղությամբ հարվածներից հետո։
Դոհային հասցված հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Իսրայելի և Կատարի առաջնորդների հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Այդ ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որտեղ կա 1.8 մլն դատապարտյալ։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանը՝ 1.69 մլն բանտարկված անձանցով։ Եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 850.000 ցուցանիշով։
«Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի երիտասարդ գիտնականները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել են մկների վրա քաղցկեղի դեմ նոր միջոցի հաջող փորձարկումների մասին և հույս հայտնել, որ 2026 թվականին այն պատրաստ կլինի կլինիկական փորձարկումներ անցնել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ ինքն ինչ-որ պահի ինքը չի ունենա այլընտրանք, քան միջամտել դաշնային մակարդակով՝ դեմոկրատների կառավարված քաղաքներում հանցավորության դեմ պայքարելու համար։
Aravot.am-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն:
Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները րոպեներ անց նշված հասցեում նկատել են դիմակավորված երկու քաղաքացու։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին և Իրանի ԱԳ նախարար Արաղչին Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությունը վերսկսելու նոր համաձայնագիր են ստորագրել։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակության վրա Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների ժամանակ։
Այս տարվա հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռ կայացրեց` արձանագրելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում` վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման կապակցությամբ:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իսպանիան այսօր դատապարտել են Կատարի մայրաքաղաք Դոհայի վրա Իսրայելի կատարած հարվածները՝ մեղադրելով Իսրայելին միջազգային իրավունքը խախտելու մեջ։
Սեբաստիան Լեկորնուն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Ֆրանսուա Բայրուին, որը նախորդ՝ երկուշաբթի օրը, չստացավ պատգամավորների վստահության քվեն և ստիպեց նրան հրաժարական տալ, հաղորդում է BFMTV-ն։
ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ֆուտբոլասիրությամբ երբեք աչքի չեմ ընկել, բայց մեր հավաքականի այս փոքրիկ հաղթանակը շատ եմ կարևորում: Կեցցե՜ք»:
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Վաշինգտոնը ներգրավված չի եղել երեքշաբթի Կատարում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի իրականացրած հարձակման մեջ, չնայած իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրություններին, որ Միացյալ Նահանգները կանաչ լույս է տվել գործողությանը:
Մայիսի վերջին, կառավարության «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցող արտասահմանյան լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Խաչատուրյանը նսեմացնող հայտարարություններ է արել Սփյուռքի մասին: Արգենտինայի «Պերֆիլ» օրաթերթի միջազգային խմբագիր Սանտյագո Ա. Ֆարելը հրապարակել է նախագահի մեկնաբանությունները 2025 թվականի հունիսի 22-ին.
Դեպարտամենտի տվյալներով՝ երկրից արտաքսվել են Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Բելառուսի, Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 18 մարդ։
«Մի խնդրանք ունեմ՝ մեզ մի՛ նեղացրեք, մի՛ քննադատեք, հավատացե՛ք մեզ»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։
Ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը արդեն 28 օր է՝ հացադուլի մեջ է։ Հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։
Իրանը, Հնդկաստանը և Հայաստանը բանակցություններ են վարել հետաքրքրության առարկա հարցերի, դրանց թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շուրջ համագործակցության ընդլայնման վերաբերյալ, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Դոհայի հարվածներից հետո իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը նպատակ ուներ խափանել հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Al Jazeera-ն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Իռլանդիայի հավաքականին:
2025 թվականի սեպտեմբերի 17-20-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու ՀՈՒԵՅԻ գլխավորած պատվիրակությունը։