Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողը մահացել է հիվանդությունից

Ադրբեջանական APA լրատվական գործակալությայ փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել է հիվանդությունից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ 1994 թվականին ծնված զինծառայող Խուդուլով Ռամազան Իսմայիլօղլուն երեկ երեկոյան մահացել է զինված ուժերի Գլխավոր կլինիկական հոսպիտալում: Նա ադրբեջանական բանակի շարքերն էր զորակոչվել 2012 թվականին:

Նշվում է, որ զինծառայողն առողջական խնդիրներ է ունեցել հունվարի 11-ին, ինչից հետո նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: 3 օր անց նրա առողջական վիճակը վատթարացել է, և նրան տեղափոխել են զինված ուժերի Գլխավոր կլինիկական հոսպիտալ, ուր և նա կնքել է իր մահկանացուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս