Վաշինգտոնը կցանկանար վերադառնալ Մոսկվայի հետ նորմալ երկխոսության, այդ ուղղությամբ առաջընթաց կա: Այս մասին TASS-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ նույն սեղանի շուրջ ընթրել ցանկացողները կկարողանան դա անել՝ վճարելով ավելի քան 350 հազար դոլար հօգուտ Քլինթոնի նախընտրական արշավի:
Ճշտվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Վլադիմիր Պուտինը, բացելով Քերիի հետ հանդիպումը, խոստովանել է, որ իրեն հետաքրքրել է պետքարտուղարի քեյսը, որը նա չի վստահել ոչ մեկին եւ դրանով է իջել ինքնաթիռի սանդուղքով:
Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը ևս «լուծում է փնտրում այս բարդ իրադրության մեջ, որը երկկողմ հարաբերություններում երկար տարիներ ի վեր շարունակում է մնալ որպես լրջագույն խնդիր»: «Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից»,- ասել է Զախարովան` հավելելով, որ այդ ամենը պետք է արվի միջազգային իրավունքի, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա:
Էներգետիկ ոլորտում Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը միտված է հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության էլեկտրահամակարգերի հետ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը 7 իրանցու է մեղադրել Նյու Յորքի ամբարտակի IT-ենթակառուցվածքների ու 50 ֆինանսական ընկերությունների վրա ցանցահենային հարձակումներ գործելու մեջ:
Բրյուսելի միջազգային օդանավակայանի ու մետրոյի վրա հարձակում գործած կասկածյալներից երկուսի անունները ներառված են եղել ԱՄՆ-ի պոտենցյալ ահաբեկիչների տվյալների բազայում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ՝ Ավագ հինգշաբթիին, լվացել և համբուրել է 12 հավատացյալների` 11 փախստականի և 1 իտալուհու ոտքերը անձանց ժամանակավոր պահման կացարանում:
Սիրիայում մարտական առաջադրանքի կատարման ժամանակ սպանվել է ՌԴ ԶՈՒ հատուկ օպերացիաներին մասնակցող սպա, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով «Խմեյմիմ» բազայի ներկայացուցչին:
Նվազագույնը 12 մարդ է զոհվել Ֆրանսիայի Օվերն շրջանում բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Թաիլանդի մայրաքաղաքում բացվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը։
«Հարց է, թե ԱՄՆ-ի համար արդյոք Ղարաբաղի հարցն առաջնահերթությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե առաջնահերթություն է, կարող ենք սպասել նախաձեռնություն, եթե՝ ոչ, ապա չպետք է սպասել կարևոր քայլ»,- ասում է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 24-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:
Այսօր Երուսաղեմի հայոց պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրներից «Արևելքին» հայտնեցին, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը տեղյակ է սկանդալի մանրամասներից, նույնիսկ հատուկ հանձնախումբ է կազմվել, որը զբաղվում է այս հարցերով: Հրայր Եզեկելյանը դատ է բացել նաև Երուսաղեմի հայոց պատրիարքության դեմ: Պատրիարքությունը ներկայացուցիչներ ունի, որոնք մասնակցելու են դատական նիստերին, սակայն պատրիարքարանն այս առիթով դեռևս հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ:
Հաագայի տրիբունալը Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչին մեղավոր է ճանաչել 1990-ականներին Սարաևոյի պաշարման ժամանակ մարդկության դեմ գործած հանցագործություններ կատարելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի Մարդին նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ ռազմական օպերացիայի ժամանակ 5 թուրք զինվոր է սպանվել, հայտնում է Hürriyyеt-ը:
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Սերբսկու անվան ինստիտուտ՝ փորձաքննություն իրականացնելու նպատակով, հայտնում է LifeNews-ը:
Եվրասիական տնտեսական միությունը պետք է դառնա Եվրամիությունից ոչ վատ կառույց: Նման տեսակետ է այսօր հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը, հայտնում է BELTA-ն: «Մենք հետադարձ ճանապարհ չունենք: Մենք պետք է կատարելագործենք Եվրասիական տնտեսական միությունը՝ ստեղծելով ԵՄ-ից ոչ վատ կառույց: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց աչքերում կներկայանանք՝ որպես շատախոսներ»,- ասել է Լուկաշենկոն:
Բրյուսելի ահաբեկչությունների տասնյակ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարար Մագի դե Բլոկը, հայտնում է BBC-ն:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն այրում են Մոսուլի նավթահորերն այն բանից հետո, երբ Իրաքի բանակը քուրդ աշխարհազորայինների աջակցությամբ լայնամասշտաբ հարձակումներ են սկսել քաղաքի ազատագրման ուղղությամբ, ասվում է Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Մեզ հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է քննարկեն էներգետիկ նախագծերն Իրանի հետ:
2015թ. նոյեմբերին Փարիզի հարձակումների կասկածյալ Սալահ Աբդեսլամի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի իմացել այն մասին, որ ծայրահեղականները հարձակումներ են նախապատրաստել Բրյուսելում:
Վաշինգտոնում վստահ են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են շարունակել արդյունավետ համագործակցությունը, չնայած առկա տարաձայնություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:
«Անապատի ճուռակներ» աշխարհազորայինների գրոհային խմբերը մարտեր են մղում ԴԱԻՇ-ի դեմ Պալմիրա քաղաքի արևելյան հատվածում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը Սիրիայից:
Բելգիայի ահաբեկիչների հիմնական թիրախները պետք է լինեին ատոմակայանները, գրում է La Dernière Heure թերթը:
ՆԱՏՕ-ի համար մեծ պատիվ է ունենալ այնպիսի վճռական գործընկեր, ինչպիսին Վրաստանն է, որը շարունակում է իր ավանդն ունենալ միջազգային անվտանգության գործում:
Բրյուսելում օրեր առաջ ձերբակալված Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի փաստաբանը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել, սակայն կարողացել է ազատվել իր վրա հարձակված անհայտ անձից, հայտնում է բելգիական RTBF հեռուստառադիոընկերությունը:
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, տեղեկացնում է RIA Novosti-ն: Քերին երեկ Մոսկվա է ժամանել երկօրյա այցով: Սա Քերիի՝ մեկ տարում արդեն երրորդ այցն է Մոսկվա: