
Հիլարի Քլինթոնի և Ջորջ Քլունիի հետ ընթրիքը կարժենա 353.400 դոլար. Politico

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ նույն սեղանի շուրջ ընթրել ցանկացողները կկարողանան դա անել՝ վճարելով ավելի քան 350 հազար դոլար հօգուտ Քլինթոնի նախընտրական արշավի: Այդ մասին տեղեկացնում է Politico հրատարակությունը:
Հանդեսի տվյալներով՝ այդքան է Քլինթոնի եւ Քլունիի ընտանիքների հետ ընթրիքի սեղանի շուրջ երկու ազատ տեղերի գինը, որն ապրիլի 15-ին կկայանա Սան Ֆրանցիսկոյում խոշոր ձեռնարկատերերից մեկի տանը: Միջոցառումը նախապատրաստում է Քլինթոնի նախընտրական արշավի օգտին միջոցների հանգանակությամբ զբաղվող կազմակերպությունը:
Եվս մեկ միջոցառում, որը կոչված է միջոցներ հանգանակել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի համար, տեղի կունենա ապրիլի 16-ին: Հրատարակության տվյալներով՝ Քլունիի ընտանիքը Քլինթոնների զույգի պատվին հանդիսավոր երեկույթ է կազմակերպում Լոս Անջելեսի իր առանձնատանը: Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկի հետ սեղանի շուրջ տեղը ցանկացողները կկարողանան ստանալ՝ վճարելով 33,4 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP