«Ապագայում էլեկտրականությունը էներգիայի հիմնական տեսակը կդառնա ցամաքում, ծովում, ինչպես նաեւ ավիացիայում եւ պաշտպանական արդյունաբերության մեջ»,- ասել է նա եւ հավելել, որ մինչև 2050 թ. էլեկտրաէներգիայի բաժինը էներգասպառման ընդհանուր ծավալում կգերազանցի 50 տոկոսի նշագիծը: Այսպիսով՝ էներգիայի մաքուր աղբյուրների բաժինը կարող է կազմել 80 տոկոս:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովին՝ կապված այդ հարցի վերաբերյալ գործընկերների հետ համագործակցության պակասի պատճառով, հայտնում է TASS-ը:
Իսրայելի րաբբի Իցխակ Յոսեֆն առաջարկել է երկրից վտարել ծագումով ոչ հրեաներին, գրում է The Times of Israel-ը:
Կահիրեի դատարանը վճռել է 8 օրով կալանքի տակ վերցնել եգիպտացի Սաիֆ էլ-դին Մուստաֆային, ով նախօրեին առևանգել էր EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը ու ստիպել օդաչուներին վայրէջք կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ը Իրանին չի հրավիրել մասնակցել Վաշինգտոնի միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովին, քանի որ կարծում է, որ գագաթաժողովի բոլոր մասնակիցները պետք է կառուցողական դեր խաղան գործընթացում, հայտարարել է Սպիտակ տանն առնթեր ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լորա Հոլգեյթը:
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին թույլ չեն տվել մեկնել արտասահման: Բաքվի միջազգային օդանավակայանում նրան բերման են ենթարկել օդանավակայանի տրանսպորտի գծով ոստիկանական վարչություն: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«ԵԱՀԿ-ն առանձնահատուկ է: Մենք պետք է հաղթահարենք խնդիրներն ու վերանայենք ԵԱՀԿ-ն, մենք կարիք չենք տեսնում վերաբանակցել հանձնառությունները, դա իրատեսական չէ: Մեզ պրագմատիկ մոտեցում է պետք՝ տեսնել երկխոսության ինչ հնարավորություններ կան, չնայած կան տարաձայնություններ»:
Իսպանիայի միջուկային անվտանգության խորհուրդը հայտարարել է ճառագայթաակտիվ նյութեր պարունակող ճամպրուկի անհետանալու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Այս մասին Կիպրոսից վերադառնալուց հետո Կահիրեի օդանավակայանում պատմել են ուղեւորները:
«Սկարբեկի Մաքս Ռոս փողոցում ահաբեկիչների բնակարանում հայտնաբերված նոութբուքում տեղեկատվություն է եղել ԱՄՆ-ի դեսպանատան եւ Բելգիայի վարչապետի նստավայրի մասին»,- նշել է հեռուստաալիքը:
Ինքնաթիռի կործանման հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ Լապիերի կինը եւ նրա ընտանիքի այլ անդամներ:
Etihad Airways ավիաընկերության Աբու Դաբի-Չիկագո չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորի մահվան պատճառով:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը չի բացառել Թուրքիայից Ռուսաստան ներկրվող ողջ գյուղատնտեսական արտադրատեսակների վրա արգելքի սահմանումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Այս ոգով էլ կոչ ենք անում Ձեզ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնական կողմերի հետ` իրականություն դարձնելու Կոնգրեսի անդամների կողմից առաջարկված և Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած խաղաղությանն ուղղված միջոցառումները»,- ասված է կոնգրեսականների նամակում:
ՌԴ կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել գազի և ալմաստների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել երկրներին միավորել ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնել ծայրահեղականության առաջացման նախադրյալներին:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ դերը, որը Ռուսաստանը խաղում է Սիրիայում, վերջին շրջանում ավելի կառուցողական է դարձել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Apple ընկերության եւ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական վեճն ավարտված է: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վեճի առարկա հանդիսացող Սան Բերնարդինոյի ահաբեկչի արգելափակված հեռախոսից հաջողվել է ստանալ բոլոր տեղեկությունները, եւ իրավապահներին այլեւս անհրաժեշտ չէ Apple-ի օգնությունը՝ հեռախոսի պաշտպանվածությունը շրջանցելու համար:
Ատոմային արդյունաբերության զարգացման հարցերի քննարկումը համընկնում է միջուկային անվտանգության շուրջ գագաթնաժողովին, որը նույն օրերին անցկացվելու է Վաշինգտոնում: Դրան կմասնակցեն հիսունից ավելի պետություններ: Գլխավոր թեման կդառնա միջուկային ահաբեկչության կանխման քննարկումը: Գագաթնաժողովի ծրագիրը կսկսվի մարտի 31-ին պատվիրակությունների ղեկավարությունների ժամանումից հետո, իսկ ելույթների հիմնական մասը կկայանա ապրիլի 1-ին:
ԱՄՆ-ի իշխանությունները հրամայել են զինվորականների ու դիվանագետների ընտանիքներին լքել Թուրքիայի հարավը անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով: Նրանց հրամայված է հեռանալ Ադանայից, Իզմիրից ու Մուղլայից, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար:
Ջեֆրի Ուեննինգերը՝ բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի նախկին թիկնապահը, իր գործատուին մեղադրել է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ, գրում է TMZ պորտալը:
Վերջերս ֆիննական թերթերից մեկում հայտնված հոդվածն ապշեցրել է եվրոպացիներին: Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ 2016 թվականի դեկտեմբերից Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ չիպեր կտեղադրվեն: Այս RFID չիպերի միջոցով հնարավոր կլինի հավաքել երեխայի մասին ամբողջական տեղեկատվությունը:
Անցյալ շաբաթ Լ. Մայքլ Հեջերը նման մի հոդված հրապարակեց Foreign Policy Journal-ում՝ «AIPAC-ը կարող է գնել լավագույն Կոնգրեսը» վերնագրով: AIPAC-ը Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի հապավումն է: Հոդվածագիրը ընդունում է, որ «անօրինական կամ բարոյապես անընդունելի ոչինչ չկա Կոնգրեսի անդամների կամ թեկնածուների լոբբինգի մեջ:
«Մենք ՌԴ-ից դժգոհություններ չունենք, մենք դժգոհ ենք Մինսկի խմբից: Հայաստանը բոլոր լարվածությունների դեպքում դիմում է ԱՄՆ-ին, ինչո՞ւ ՌԴ-ին չի դիմում, կոնգրեսականները բոլոր լարվածությունների ընթացքում նոր նախաձեռնություններով են հանդես գալիս, դիմում Պետդեպարտամենտին, դա միանշանակ Հայաստանի աշխատանքի արդյունքն է»:
Daily Mail-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում ուղևորներից մեկը սելֆի է անում եգիպտական Egypt Air ավիաընկերության А320 ինքնաթիռը առևանգած տղամարդու հետ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է հրամանագիր Հայաստանում, Բրազիլիայում, Ֆինլանդիայում, Ուզբեկստանում և Տաջիկստանում Ղազախստանի Հանրապետության դեսպաններ նշանակելու վերաբերյալ:
Գերմանական Hohenwutzen-ում՝ լեհական սահմանի մոտ, հրավառության խանութում պայթյուն է որոտացել:
Բելգիայի իշխանությունները մի շարք սխալներ են թույլ տվել Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանի ու մետրոյի «Մաալբեկ» կայարանում տեղի ունեցած պայթյունների նախօրեին ու դրանից հետո, խոստովանել է Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը: