Բաժիններ՝

Երկու մարդ է մահացել Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով

Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ մեկը գտնվում է փլատակների տակ։ ТАСС-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

Նշվում է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել են դպրոցի չորս հարկերը։ Դեպքի պահին շենքում աշակերտներ չեն եղել։

«Զնամենսկայա փողոցի դպրոցում վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել կառույցների փլուզում։ Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և տուժածներ։ Նրանք վերանորոգման աշխատանքներ կատարած բանվորներ են։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930