Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը վերադառնում են նորմալ երկխոսության. Քերի

Վաշինգտոնը կցանկանար վերադառնալ Մոսկվայի հետ նորմալ երկխոսության, այդ ուղղությամբ առաջընթաց կա: Այս մասին TASS-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Քերիի խոսքով՝ օրակարգի գլխավոր թեմաները ներկայում Սիրիայի ու Ուկրաինայի կոնֆլիկտներն են, ծայրահեղականությանը հակազդելը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ջանքերի միավորումը՝ այդ խնդիրների լուծման նպատակով:

«Ռուս ժողովրդի համար ավելի լավ կլինի, եթե մենք կարողանանք խաղաղության հասնել Ուկրաինայում և Սիրիայում: Ու դա զգալիորեն կնորացնի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, որպեսզի մենք կարողանան միասին աշխատել ցանկացած մարտահրավերների վրա, որոնց բախվում ենք»,- հայտարարել է Քերին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ձեռքբերումը Սիրիայի հարցով ու այնտեղ ռազմական գործողությունների դադարեցումը կարող է թույլ չտալ ահաբեկչությունների կրկնություն, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ Բրյուսելում: Քերին նաև հերթական անգամ կոչ է արել ռուսական իշխանություններին ճնշում գործադրել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների կողմնակիցների վրա, որպեսզի նրանց ստիպի իրականացնել Մինսկի համաձայնագիրը:

Նրա խոսքով՝ «կան բաներ, որոնք անջատողականները պետք է կատարեն, ու ենթադրում ենք, որ Ռուսաստանը կարող է ազդի դրանց իրականացման վրա»:
Քերին Մոսկվա է ժամանել մարտի 23-ին: Երեկ կայացել է Քերիի, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը շարունակվել է 4 ժամ:

Այսօր Քերին կուղևորվի Բրյուսել՝ հակաահաբեկչության հարցով ու ՌԴ այցի արդյունքներով բանակցելու Եվրահանձնաժողովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս