Աճուրդի տան ղեկավարը նշել է, որ նկարը գտվում է «շատ լավ վիճակում» և աճուրդի կհանվի նոյեմբերի 30-ին:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիան:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը կախված է եվրոպացիներից և Զելենսկուց։
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը։ Մասնավորապես 2025-ին զգալիորեն նվազել է՝ հասնելով 1.34-ի։ Վերջին 10 տարվա տվյալները ցույց են տալիս, թե որքան է նվազել ծնելիության մակարդակը։ 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 2.11, 2020-ին՝ 1.76, 2023-ին՝ 1.51, իսկ 2024-ին՝ 1.40։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը ավտոտնակում թմրամիջոց է պահում:
Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է 32 անհատների, կազմակերպությունների և չորս նավերի ներառման մասին՝ որպես «Իրանի կողմից աջակցվող հութիներ անունով հայտնի «Անսարալլա» զինյալ խմբավորման դեմ մինչ օրս սահմանված խոշորագույն պատժամիջոցներից մեկը»,- ասված է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
Այն մատնում է լեգիտիմության ճգնաժամը, քանի որ չունի հանրային վստահություն: Իշխանությունը ստիպված է օպոնենտներին ճնշել ոչ թե փաստարկով, ճշմարտությամբ, արգումենտացիաներով այլ անպատժելի լկտիությամբ, իսկ հասարակությանը կերակրել միմյանց հաջորդող աբսուրդներով, որ այն օտարվի քաղաքականությունից վերջնականապես խորացնելով անտարբերությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Արսեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:
«Սա իրենց խաղաղության օրակարգն է և այն խաղաղության օրակարգը, որն իրենք բերեցին Արցախի գլխին, նույն օրակարգն իրենք այսօր բերում են Հայաստան։ Այո այսօր Արցախում խաղաղություն է, այնտեղ չկա պատերազմ, կրակոցներ չկան, բայց առանց հայերի է»:
Հայաստան կժամանեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցող կազմակերպության անդամ և ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակներ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Կտրուկ աճը պայմանավորված է արհեստական բանականության ոլորտում ներգրավված հաճախորդների կողմից Oracle-ի ամպային հզորության արագ պահանջարկով։
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ հայկական կողմը դրական է վերաբերվում սահմանի բացմանը, հաղորդում է Anadolu-ն։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնում «Նիկոլ Փաշինյանը Մեղրին հանձնել է Ադրբեջանին, ուղղակի այդ գործընթացի երաշխիքներ ստեղծելու համար այնտեղ նաև տեղակայվելու է ամերիկյան ռազմաբազա»:
Էկոնոմիկայի նախարարությունը ձեռք է բերել անասնաբուժության մեջ կիրառվող կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված պատվաստանյութ դաբաղի SAT-1/I տիպի դեմ՝ «SAT-1/I/Кения/2017»։
Հրապարակվել են են մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք բացահայտել են նրա սերտ կապը Ջեֆրի Էպշտեյնի հետ:
Թուրքիան 2025 թ․-ի առաջին 8 ամիսներին դեպի Գերմանիա իրականացրած արտահանման ծավալներով աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցել: Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) տվյալների համաձայն՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի: Այսպիսով Գերմանիան ամրապնդել է իր առաջատար դիրքերը Թուրքիայի արտահանման ոլորտում:
«Գուցե ծայրահեղական հնչի, բայց այլ կերպ չեմ կարողանա մեկնաբանել, որովհետև բյուջեի հաշվին փոխհատուցել ինչ-որ անհուսալի վարկեր՝ կատաստրոֆա է։ Ստացվում է՝ պարտաճանաչ հարկատուներս հարկ ենք վճարում, որ ինչ-որ մի անհուսալի վարկառուի վարկ փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին։ Ո՞րն է դրա նպատակը, ուզում եմ հասկանալ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցությունը խորացնող համաձայնագիրը:
Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով հետմահու կպարգևատրի նախօրեին սպանված աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Այսօր ԱԺ-ում էլի ակտիվացել էին տեղեկատվական ահաբեկիչները, հին ստերն էին բերում, արդեն բացահայտված կեղծիքներին նոր մեկնաբանություններ էին տալիս, մեկն էլ միտք երկնեց, որ դե եթե փաստաբանները այլ նյութերի մասին բան չեն ասել, ուրեմն մնացած ամեն ինչ նորմալ է:
Կրասնոդարի օդանավակայանը սեպտեմբերի 11-ին, Մոսկվայի ժամանակով 09:00-ին, բացվել է չվերթների սպասարկման համար, հայտնել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից։