Քերին ասել է, որ իր ճամպրուկի պարունակությունը «Պուտինի հետ իրենց գաղտնիքն» է

ԱՄՆ-ի պետքարուղար Ջոն Քերին չի բացայատել այն ճամպրուկի շուրջը ծագած ինտրիգը, որով նա Մոսկվա էր ժամանել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով Քերիի հետ հանդիպումը, խոստովանել է, որ իրեն հետաքրքրել է պետքարտուղարի քեյսը, որը նա չի վստահել ոչ մեկին եւ դրանով է իջել ինքնաթիռի սանդուղքով: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ է եղել ճամպրուկում՝ Քերին ասել է. «Դա Վլադիմիր Պուտինի հետ մեր գաղտնիքն է»:

Սակայն պետքարտուղարը չի հրաժարվել հայտնել այն մյուս գաղտնիքը, որը նույնպես հուզել է լրագրողներին, թե ինչու է նա Մոսկվա ժամանել կիթառով: «Ես այն հետս տանում են ամեն տեղ, ուր էլ որ գնամ,- ասել է նա:- Այն նվագում եմ միշտ, երբ նման հնարավորություն է ստեղծվում, ինձ ավելի շատ պրակտիկա է հարկավոր», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031