Բաժիններ՝

Հռոմի պապը լվացել ու համբուրել է փախստականների ոտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ՝ Ավագ հինգշաբթիին, լվացել և համբուրել է 12 հավատացյալների` 11 փախստականի և 1 իտալուհու ոտքերը անձանց ժամանակավոր պահման կացարանում: Կացարանում վերջիններս քաղաքական ապաստան ստանալու հայց են ներկայացրել Իտալիայի կառավարությանը։

Ինչպես նշում է իտալական Avvenire պարբերականը, 12 հավատացյալից 5-ը կաթոլիկ է, նրանցից 4-ը նիգերիացի է, 3-ը՝ մուսուլման, 3-ը՝ ղպտի և 1 հինդուիստ:

pap888

Ոտնլվայի արարողության կարգը գալիս է Խորհրդավոր ընթրիքի մասին աստվածաշնչյան պատմությունից, որի ժամանակ Հիսուս Քրիստոսը լվաց իր աշակերտների ոտքերը՝ ցուցաբերելով եղբայրական սիրո օրինակ:

Այս տարի Հռոմի պապն առաջին անգամ արարողությունն իրականացրել է ոչ թե Հռոմում, այլ Կաստելնուովո-դի-Պորտո քաղաքում, որը գտնվում է Հռոմի մոտակայքում:

pap.JPG5

Ոտնլվայի արարողության ժամանակ Հռոմի պապը հիշել է արյունալի ահաբեկչությունների մասին, որ նախօրեին տեղի են ունեցել Բրյուսելում: Նա նկատել է, որ այդ իրադարձությունների հետևում, ինչպես Հուդայի հետևում էր, կանգնած է ինչ-որ մեկը:

pap.JPG1

«Հուդայի հետևում կանգնած էին նրանք, ովքեր նրան գումար տվեցին: Իսկ այդ արարքի հետևում կանգնած են զենքի առևտրականները»,- ասել է նա:

Փախստականների կենտրոնում, որտեղ գտնվում է 892 մարդ, Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել, ինչպես նաև հանդիպել է 3 ընտանիքի հետ, որոնցից 2-ն Էրիթրեայից է, 1-ը՝ Պաղեստինից:

pap

Պատարագից հետո յուրաքանչյուր փախստական ստացել է որոշակի գումար, տեղեկացնում է la Repubblica թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս