Մեդվեդևն ապրիլի 7-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:

«Ապրիլի 8-ին Երևանում Ռուսաստանի կառավարության նախագահը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Օրակարգը ներառում է Եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման առաջնային խնդիրներ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ այցի շրջանակում ՌԴ վարչապետը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի երկու երկրների առևտրա-տնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, մարդասիրական  ու այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Այցի շրջանակում ստորագրվելու են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031