
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտայում ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրել են սեպտեմբերի 18-ին:
Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ժամը 10.40-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը ներկայացվել է Քննչական կոմիտե: