Բաժիններ՝

ԶԼՄ-ներն անվանել են Բելգիայի ահաբեկիչների հիմնական թիրախները

Բելգիայի ահաբեկիչների հիմնական թիրախները պետք է լինեին ատոմակայանները, գրում է La Dernière Heure թերթը:

«Աբդեսլամի կալանավորումը գլխատեց բրյուսելյան ահաբեկչական բջիջն ու թույլ տվեց խուսափել ավելի մասշտաբային ահաբեկչություններից, որոնց նպատակներից մեկը բելգիական ատոմային էլեկտրակայաններն էին»,- գրում է թերթը՝ հղում կատարելով ուժային կառույցներում աղբյուրներին:

«Մահապարտ եղբայրներ Բաքրաուիները, որոնք գործի են դրել ռումբերը Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում, եղել են հենց այն երկու անանուն անձինք, որոնք դեկտեմբերին գաղտնի տեսախցիկ էին տեղադրել Բելգիայի ատոմային ծրագրի ղեկավարի տան առաջ»,- գրում է թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031