Դատարանի եզրակացության համաձայն՝ նա ծնվել է 1895 թվականին:
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին կիրակի օրը Դոհայում հանդիպել և բանակցություններ է վարել Թուրքիայի և Պակիստանի իր գործընկերների հետ, հայտնում է Mehr-ը։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրքական քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի բեկանման պահանջը, որը սահմանում է, որ ամուսնալուծված կանայք 300 օր չեն կարող նորից ամուսնանալ: Դատարանը ձայների մեծամասնությամբ մերժել է Ստամբուլի 8-րդ ընտանեկան հարցերով դատարանի դիմումը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 68 զոհվածների աճյուններ և 346 վիրավորներ։
Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարվել է Կարեն Արզումանյանի կողմից։
Մինչ Իսրայելի արաբ գործընկերները և այլ մերձավորարևելյան պետություններ հավաքվում են Դոհայում՝ Իսրայելի դեմ միջոցներ պահանջելու նպատակով, երկրի նախագահ Իցհակ Հերցոգը կոչ է արել իշխանություններին չանտեսել հարաբերությունները տարածաշրջանային դաշնակիցների հետ, գրում է Times of Israel-ը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Դավիթ Անանյանն են։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացան 70 կգ քաշային ազատ ոճային ըմբիշների բրոնզե մեդալի համար գոտեմարտերը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը և խոսել նոր ակումբում՝ «Ակրոնում» հարմարվելու մասին։
Էստոնիան մտադիր է 2026 թվականին շարունակել ռազմական օգնությունը Ուկրաինային՝ այդ նպատակով հատկացնելով ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 0.25 տոկոսը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Հանո Պևկուրը՝ Ուկրաինայում երկօրյա այցի ընթացքում, գրում է «Европейская правда»-ն։
2025 թվականի սեպտեմբերի 14-ին Հայոց Եկեղեցին տոնեց Խաչվերացը՝ Հայաստանյայց Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Վիրահայոց թեմում բարի ավանդույթ է դարձել եկեղեցական տոնական օրերը նշանավորել ազգային ավանդական փառատոներով:
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված դերասանուհի Լիանա Վանոյանն է։
Շեյխ Մոհամեդը հանդես է եկել նախապատրաստական խորհրդաժողովում՝ Քաթարի կողմից կազմակերպված արաբ և մահմեդական առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից առաջ։ Գագաթնաժողովը հրավիրվել է այն բանից հետո, երբ Իսրայելը աննախադեպ օդային հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ Դոհայում, երեքշաբթի օրը։
Մայր Տաճարի շրջափակում կատարվեց նաև Անդաստանի կարգ, օրհնվեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։
Լևոն Մնացականյանն իմ ընկալումներում միաժամանակ զարմանալիորեն ներառում է այս երկու՝ առաջին հայացքից իրար չբռնող, խմբերը. խելացի ուժային եւ ուժեղ մտավորակիր:
Ավելի վաղ Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնեցլ էին, որ թուրք դատախազը կոռուպցիայի հետաքննության շրջանակում 48 կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի ընդդիմադիր Բայրամփաշա շրջանի քաղաքապետի ձերբակալման հրաման է տվել:
Սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73,5 կմ հատվածում, Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սերյոժա Չ․-ն, իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Պ․-ին։
Լեհաստանի նախագահ Նավրոցկին ստորագրել է համաձայնագիր՝ երկիր ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու վերաբերյալ։
Կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը 168TV-ի «ԶԵՆԻԹ/ZENITH» (Զենիթ՝ երկնոլորտի կետ դիտողի գլխավերևում) հաղորդման շրջանակում անդրադարձել է Շանհայի գագաթնաժողովին, աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներին և այդ համատեքստում Հայաստանի դերին ու տեղին:
Ուզբեկստանում մարդատար ավտոմեքենայի և գնացքի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:
Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին, որում մանրամասն կներկայացվի, թե «ինչ է կատարվում իսպանական ֆուտբոլում՝ մրցավարության առումով»։ Այս մասին հայտնել է «սերուցքայինների» ակումբային հեռուստաալիքը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով օկուպացված Արցախ, կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր պատրաստակամության մասին, սակայն «որոշումը մնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա»։
Սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։45-ի սահմաններում Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկում, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են 22-ամյա Գևորգ Դ․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 36-ամյա Արայիկ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
««Արարատ 73»-ի հարցը ո՞նց եք լուծելու: «Արարատ» կոնյակի հարցը՞: «Արարատ» բանկի՞: Արարատ համայնքի՞: Բա Արարատնյուզի հարցը՞:
Ռուսաստանը փորձարկել է հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռը։ Հրթիռը հաջողությամբ փորձարկվել է «Զապադ-2025» զորավարժությունների ժամանակ։
«Ասադից հետո էդ պարամետրերով դիկտատոր գոնե թե այս տարածաշրջանում մնացել է միայն Ալիևը։ 1918թ․ հիմնված թունավոր գոյացություն Ադրբեջանը ստեղծվել է Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Այս գոյացության հետ ստիպված են լինելու առերեսվել ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը՝ խոսելով Նախիջևանի հայաթափման, Արցախն Ադրբեջանին նվիրելու, Ադրբեջան թունավոր գոյացության ստեղծման ու դրա սպառնալիքի մասին։
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները կիրակի օրը Մադրիդում բանակցություններ են սկսել՝ կապված իրենց լարված առևտրային հարաբերությունների, կարճ տեսահոլովակների համար նախատեսված TikTok չինական հավելվածի վաճառքի մոտեցող ժամկետի, ինչպես նաև ռուսական նավթի գնումների պատճառով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի՝ իր դաշնակիցներին ուղղված պահանջների հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնությունում։
Հռոմի պապ Լևոն XIV-ը անիրատեսական է անվանել Վատիկանի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտնել է Crux պորտալը։