Հայաստանում ոչ ոք չի ստացել նորմալ կրթություն՝ ինձանից սկսած. չկա նորմալ կրթական համակարգ. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո  լրագրողների  հետ   ճեպազրույցին  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ոչ  մեկը չի  ստացել նորմալ կրթություն, որովհետև չկա նորմալ կրթական համակարգ:

«Չկա երկրում նորմալ կրթական համակարգ, իսկ այն հիմնադրամներով, որոնցով մեր երիտասարդներին ուղարկել ենք… Հարգելի լրագրողներ, ես 5 տարի սովորել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, Դուք ուզում եք ասել, որ Հայաստանում  կա լրագրողական կրթության համակա՞րգ: Ո՞վ է Հայաստանում նորմալ կրթություն ստացած լրագրողը՝ ե՞ս, Դո՞ւք, ոչ մեկը: Հայաստանում նորմալ կրթություն ստացած լրագրող չկա՝ ինձնից սկսած»,- շեշտել է նա:

Այնուհետև Փաշինյանն անդրադարձել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից գիտակ կադրերի ազատման հարցին:

«Ռոմանոս Պետրոսյանը չի կարող գիտակ աշխատողներին հեռացնել: Եվ հետո պետք է ճշտել՝ ինչի՞ մեջ գիտակ աշխատողներին, ո՞ր գործի: Հարյուր տոկոսով համոզված եմ, որ Ռոմանոս Պետրոսյանը հեռացնում է այսօրվա էներգետիկ համակարգը ստեղծած աշխատողներին»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930