Թուրքիան և Եգիպտոսը 13 տարվա մեջ առաջին անգամ համատեղ զորավարժություններ կանցկացնեն

13 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիան և Եգիպտոսը սեպտեմբերի 22-26–ը կանցկացնեն «Թուրքիա-Եգիպտոս․ Բարեկամության ծով» (արաբերեն անվանումը՝ «Bahr El Sadaka») համատեղ ծովային զորավարժություններ։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu»-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:

Երկու երկրների առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն Միջերկրական ծովի արևելյան ջրատարածքում՝ թուրք-եգիպտական երկկողմ կապերի ամրապնդման և փոխգործակցության մակարդակի բարձրացման նպատակով:

Թուրքիայից զորավարժություններին կմասնակցեն TCG Oruçreis և TCG Gediz ֆրեգատները, TCG İmbat և TCG Bora արագընթաց պարեկային մոտորանավակները, TCG Gür սուզանավը, ինչպես նաև երկու F-16 կործանիչներ:

Եգիպտական կողմը նույնպես գործի կդնի մի շարք ռազմածովային ուժեր և միջոցներ։

Առանցքային պահը կլինի Պատվավոր դիտորդների օրը, որը կկայանա սեպտեմբերի 25-ին: Ներկա կլինեն Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն և նրա եգիպտացի գործընկերը։

Տեսանյութեր

Լրահոս