Երեկվանից ողջ աշխարհում մարդիկ մոմեր ու ծաղիկներ են տանում Բելգիայի ներկայացուցչությունների մոտ՝ հարգելով Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում բանակցությունները երկարատև կլինեն, ու կողմերը պետք է համբերություն ցուցաբերեն: Նրա խոսքով՝ Մոսկվան հետագայում ևս առավելագույնս կաջակցի այդ գործընթացին, տեղեկացնում է LifeNews-ը:
Բելգիայի և Պորգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել:
Բրյուսելի օդանավակայանը, որտեղ նախօրեին երկու պայթյուն էր տեղի ունեցել, փակ կլինի մինչև մարտի 24-ը, հայտնում է Reuters-ը:
«Իրավական խնդիր ունենք` կապված խոսքի ազատության հետ, և, ինչպես գիտեք, Փերինչեքի դատավարության ժամանակ շեշտը հենց դրա վրա դրվեց: Այժմ պետք է այնպես անել, որ նախագիծն իրավական ամուր հիմքերի վա լինի: Մենք կապի մեջ ենք նախագծի մշակման հարցերով զբաղվող Ժան Պոլ Կոստայի հետ: Ապրիլի կեսերին, ըստ երևույթին, պատրաստ կլինի: Բայց այստեղ մի խնդիր կա: Միգրանտների հարցով պայմանավորված Թուրքիան նոր կարևորություն է ստացել Եվրիամության մոտ և դա կարող է ազդեցություն ունենալ մեր հարցի վրա: Միգուցե փորձ արվի դանդաղեցնել գործընթացը, բայց մ ենք հետևում ենք իրադարձություններին»,-ասաց Մուրադ Փափազյանը:
«Փարիզյան ահաբեկչությունները ևս կազմակերպվել էին Բելգիայի տարածքում, սակայն իրականացվել էին Փարիզում: Այսինքն՝ անվտանգության միջավայրը Բրյուսելում շատ ավելի բարենպաստ է նման գործողություններ իրականացնելու համար: Առհասարակ, առնվազն երեք երկիր կա՝ Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա, որտեղ բավական մեծ են արաբամուսուլմանական համայնքները, և բավական մեծ է այս երկրներից մերձավորարևելյան հակամարտության մասնակիցների թիվը: Սրանք Եվրոպայից ամենամեծ թվով ջիհադականներ արտահանած երկրներն են»:
Մի խումբ ուլտրաաջ ակտիվիստներ այսօր ազդանշանային հրթիռներ են արձակել Մադրիդի ամենամեծ մզկիթի ուղղությամբ: Դրա հետևանքով մզկիթին հարակից շրջաններում ուժեղ ծուխ է տարածվել:
Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա ձվեր են նետվել: Timer-odessa.net-ի հաղորդմամբ՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվել է մոտ 20 ազգայնական:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսին: Է. Նալբանդյանը նամակում խորը ցավակցություն է հայտնել բելգիացի գործընկերոջը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ:
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն` այս պահի դրությամբ Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Տղամարդուն տեսանկարահանել էին օդանավակայանի տեսահսկման սարքերը, երբ նա մինչ պայթյունները ծանր սայլակը հրելով քայլում էր երկու մահապարտ ահաբեկիչների՝ Խալիդ ու Բրահիմ Բաքրաունիների հետ:
LifeNews-ի թղթակցի հարցին, թե երբ է տեղի ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին:
Հավանայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի մամուլի ասուլիսից հետո ամերիկացի նախագահը ցանկացել է թփթփացնել իր կուբացի գործընկերոջ ուսին, սակայն Կաստրոն դա անել նրան թույլ չի տվել:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է Եվրամիության սահմաններին Բելգիայի հարձակումներից հետո վերահսկողությունը ուժեղացնելու մասին, հայտնում է BBC-ն:
Երգչուհի Ադելը Լոնդոնում կայացած համերգի ժամանակ Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակին երգ է նվիրել:
«Խոսակցություններ կային, որ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի և մետրոյի պայթյուններից հետո մեկ հայ երիտասարդ է կորել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով հայ համայնքում տիրող տրամադրություններին ու երիտասարդին գտնելու համար ձեռնարկվող միջոցներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի գլխավորած պատվիրակությանը:
16 կին, որոնք իրենց անվանում են «Կյաջի ալ-Բիրու» ու մարզումներ են անցել Թուրքիայի տարածքում, եվրոպական երկրներով գնացել են Ռուսաստան՝ ահաբեկչությունների իրականացման նպատակով:
Բելգիայի ոստիկանությունը պարզել է Բրյուսելում ահաբեկչական գործողության ենթադրվող երրորդ մասնակցի ինքնությունը, որը օդանավակայանից փախել է պայթյունից անմիջապես հետո: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով La Derniere Heure բելգիական թերթին:
40 երկրի ավելի քան 260 մարդ է տուժել Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով, զոհերի թիվը 31-ն է, սակայն այդ տվյալները վերջնական չեն: Այդ մասին հայտնել է Բելգիայի առողջապահության ու սոցիալական գործերի նախարար Մագի դե Բլոկը:
DH արբերականը հրապարակել է Բաքրաուի եղբայրների լուսանկարները, որոնք կասկածվում են Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունների իրականացման մեջ:
Ճշտված տվյալներով՝ մարտի 22-ին Բրյուսելում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, եւս շուրջ 250 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքում գործող ճգնաժամային շտաբը:
«Այսօրվա աշխարհում վայրագությունն ու ատելությունը տեղ չունեն: Եվրոպայի տարածքում մեր բոլոր կազմակերպությունների անունից մեր զորակցությունն ենք հայտնում Բելգիայի թագավորության և համայն բնակչության ահաբեկչության դեմ պայքարին` հանուն այս վախկոտ արարքների հաղթահարման»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:
Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզի օդանավակայանից մարտի 23-ի առավոտյան շտապ՝ առանց պատճառները բացատրելու սկսել են տարհանել ուղևորներին:
Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելի Սկարբեկ կոմունայում հայտնաբերել է ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունեցող անձանց նամակագրություն պարունակող համակարգիչ, հայտնում է բելգիական RTL հեռուստաալիքը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ ահաբեկչական խմբավորումները պլանավորում են մոտ ապագայում նոր հարձակումներ իրականացնել Եվրոպայում, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ու Նյու Յորքի ոստիկանությունը Բրյուսել են ուղարկում իրենց ներկայացուցիչներին՝ մասնակցելու մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննությանը:
«Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար, մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»։
Փարիզի Էյֆելյան աշտարակը եւ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները մարտի 22-ի երեկոյան լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով՝ սեւ, դեղին եւ կարմիր, ի նշան Բելգիայի հետ համերաշխության, որը ենթարկվել է ահաբեկչական գերոհների:
Թուրք իրավապահները ձերբակալել են ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը հարող երեք անձանց, ովքեր, ենթադրվում է, որ Ստամբուլում պետք է նոր ահաբեկչություն իրականացնեին: