Բաժիններ՝

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն այցելել է Վրաստան

ՆԱՏՕ-ի համար մեծ պատիվ է ունենալ այնպիսի վճռական գործընկեր, ինչպիսին Վրաստանն է, որը շարունակում է իր ավանդն ունենալ միջազգային անվտանգության գործում: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Բրիդլավի խոսքով՝միջազգային օպերացիաներում իր մասնակցությամբ Վրաստանը կարևոր դեր է խաղում միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցում:

«ԱՄՆ-ն ու Միացյալ Նահանգները 15 տարվա ընթացքում միասին ծառայում են միջազգային անվտանգության առաքելություններում: Երկու երկրների զինվորականները լավ գիտեն այդ մասին, թե ինչ է նշանակում թրծվել մարտերում որպես եղբայրներ, ընկերներ:

ԱՄՆ-ի օգնությունն ուղղված է Վրաստանի պաշտպանական հնարավորությունների ու ջանքերի ամրապնդմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը: Մեր նպատակն այն է, որ Վրաստանն առավելագույնս նախապատրաստված լինի այն օրվան, երբ ՆԱՏՕ-ն կհայտարարի նրա պատրաստ լինելու մասին»,- հայտարարել է Բրիդլավը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտմանը ու հավատարիմ է այդ դիրքորոշմանը 2008թ. Բուխարեստի գագաթաժողովից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս