Բաժիններ՝

Բրյուսելի հարձակումների կազմակերպիչների անունները ներառված են եղել ԱՄՆ-ի ահաբեկչական ցուցակում

Բրյուսելի միջազգային օդանավակայանի ու մետրոյի վրա հարձակում գործած կասկածյալներից երկուսի անունները ներառված են եղել ԱՄՆ-ի պոտենցյալ ահաբեկիչների տվյալների բազայում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի իշխանություններին:

Խոսքը Բաքրաուի եղբայրներից Խալիդի, ով իրեն պայթեցրել էր «Մալբեկ» կայարանում ու Իբրահիմ Բաքրաուի մասին է, ով պայթուցիկ սարքը գործի էր դրել Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում:

Բացի այդ՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին հայտնի է եղել նաև օդանավակայանի երրորդ ահաբեկչի ինքնությունը, հայտնում է Sky News-ը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մարդը, որը տեսագրության մեջ կրում է բաց բաճկոն և սև գլխարկ, նույնպես ներառված է եղել ԱՄՆ պոտենցյալ հանցագործների ցուցակում:

Ավելի վաղ Բրյուսելի ոստիկանությունը ձերբակալել էր 6 մարդու, որոնք կասկածվում են Բրյուսելում հարձակումներ նախապատրաստելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս