
Խոշոր ավտովթար Ֆրանսիայում. կան բազմաթիվ զոհեր

Նվազագույնը 12 մարդ է զոհվել Ֆրանսիայի Օվերն շրջանում բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է BBC-ն: Բոլոր զոհերը եղել են պորտուգալացիներ, որոնք տուն էին վերադառնում ավտոբուսով Շվեյցարիայից:
Հաղորդվում է, որ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել բեռնատարին:
Ավտոբուսի վարորդը ու բեռնատարի երկու վարորդները ողջ են մնացել, սակայն վնասվածքներ են ստացել, հայտնում են տեղի իշխանությունները: