Բաժիններ՝

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին ապահովել TikTok-ի համար արդար բիզնես պայմաններ

Չինաստանն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կապահովի բաց, արդար և ոչ խտրական բիզնես միջավայր չինական ընկերությունների, այդ թվում՝ TikTok-ի համար, ԱՄՆ-ում գործունեությունը շարունակելու նպատակով։

Ինչպես հայտնում է Kommersant-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը, պարզաբանելով, որ երկրի դիրքորոշումը TikTok-ի վերաբերյալ հստակ է։

«Չինաստանը նաև աջակցում է շուկայական կանոններով անցկացվող բանակցություններին՝ չինական օրենսդրությանը համապատասխանող և շահերը հավասարակշռող լուծումների հասնելու համար»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս